Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Վերին վերջույթների վնասվածքներ

Վերջույթների վնասվածքները ոսկրամկանային համակարգի ամենատարածված վնասվածքներն են։

Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին։

Վերին վերջույթի վնասվածքները հաճախ առաջանում են վայր ընկնելու հետևանքով։ Ընկնող մարդն ակամա մեկնում է ձեռքը և, մարմնի ամբողջ ծանրությամբ կտրուկ հենվելով նրա վրա, կարող է վնասել ոսկրերը, կապանները, ջլերն ու մկանները։

 

ՈՒՍԱԳՈՏՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Թիակը, անրակը և բազկոսկրը միանալով իրար՝ առաջացնում են ուսահոդը։ Ուսահոդի վնասվածքներից են կապանների ձգումն ու պատռվածքը, հոդախախտը, թիակի, անրակի և բազկոսկրի կոտրվածքները։ Անրակի կոտրվածքն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ։ Այն սովորաբար ընկնելու հետևանք է։ Տուժածը վնասված մասում ուժեղ ցավ է զգում։ Ցավը տարածվում Է ամբողջ ձեռքով, և այն նվազեցնելու նպատակով տուժածն առողջ ձեռքով պահում Է վնասված վերջույթը։ Քանի որ անմիջապես անրակի տակ են գտնվում խոշոր անոթները և նյարդերը, ուստի շատ կարևոր է անշարժացնել վնասված վերջույթը՝ դրանց հետագա վնասումը կանխելու նպատակով։

 

Թիակի կոտրվածքներ հազվադեպ են հանդիպում։ Հաճախ դրանք առաջանում են բավական ուժեղ հարվածի հետևանքով։ Ամենացայտուն նշանը տվյալ դեպքում ձեռքը բարձրացնելու անկարողությունն Է։ Քանի որ թիակի կոտրվածքի առաջացման համար մեծ ուժ է պահանջվում, չի բացառվում, որ այդ ուժն առաջացնի նաև կրծքավանդակի վնասվածք (տե'ս "ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ")։

 

Ուսահոդի հաճախ հանդիպող վնասվածքը հոդախախտն Է, որը ոլորող, ձգող, սեղմող կամ հարվածող ուժի ազդեցության հետևանք է։ Վերջին երկուսի դեպքում բազկոսկրը կարող Է ներս հրվել հոդի մեջ՝ վնասելով թիակը կամ անրակը։ Արդյունքում կարող է առաջանալ կապանների ձգում, ոսկրերի կոտրվածք։

Ուսի հոդախախտին բնորոշ է հոդի շրջանում ուժեղ ցավը և ցայտուն ձևափոխությունը։ Այս վնասվածքի դեպքում սովորաբար տուժածն առողջ ձեռքով պահում Է վնասված ձեռքը, ինչը թեթևացնում է ուսահոդի ծանրաբեռնվածությունը՝ նվազեցնելով ցավը։
Հիշե՛ք՝ երբեք չի կարելի փորձել ոսկրերն ինքնուրույն տեղը գցել. այդ գործողությունը կբերի միայն վնասվածքի բարդացման, քանի որ պահանջում է հատուկ հմտություն։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ուսագոտու լուրջ վնասվածքների ժամանակ անշարժացրեք ամբողջ վերջույթը։ Անրակի կոտրվածքների դեպքում անշարժացրեք վերջութը բարձր դիրքով:

 

Վերին վերջույթի անշարժացում

  1. Խնդրեք տուժածին, որ արմունկում ծալված ձեռքը պահի իրանին մոտ՝ նախաբազուկը հորիզոնական դիրքով։
  2. Եռանկյունաձև վիրակապն անցկացրեք վնասված ձեռքի տակով այնպես, որ նրա մի ծայրը հայտնվի առողջ ուսի վրա, իսկ գագաթը՝ արմունկի մոտ։
  3. Վիրակապը ծալեք վնասված ձեռքի վրա և մյուս ծայրը անցկացրեք վնասված կողմի ուսի վրայով։ Վիրակապի ծայրերը հանգուցեք առողջ կողմի անրակի շրջանում (նկ.16.5ա);
  4. Վիրակապի գագաթը ծալեք և ամրացրեք անգլիական քորոցի օգնությամբ կամ պարզապես հանգույց անելով։
  5. Ժապավենաձև ծալված մեկ ուրիշ եռանկյունաձև վիրակապով փաթաթեք վնասված ձեռքը (բազկի ստորին մասում) կրծքավանդակի հետ և հանգուցեք ծայրերը (նկ.16.5բ)։

 

Վերին վերջույթի անշարժացում բարձր դիրքով

  1. Խնդրեք տուժածին, որ արմունկում ծալված վնասված ձեռքը դնի առողջ ուսին:
  2. Տեղադրեք եռանկյունաձև վիրակապը վնասված ձեռքի վրա այնպես, որ վիրակապի գագաթը լինի արմունկի մակարդակի վրա, փոքր ինչ դեպի դուրս։ Վիրակապի վերին ծայրն անցկացրեք վնասված ձեռքի վրայով և տարեք դեպի թիկունք (նկ.16.6ա);
  3. Եռանկյունաձև վիրակապի հիմքը շրջեք դեպի ներս՝ առաջացած ծալքի մեջ ընդգրկելով ամբողջ նախաբազուկը և դաստակը։
  4. Եռանկյունաձև վիրակապի ստորին ծայրն արմունկի վրա ծալելով՝ անցկացրեք դեպի թիկունք և վիրակապի մյուս ծայրի հետ ծովային հանգույցով հանգուցեք առողջ ուսի վրա։
  5. Վիրակապի գագաթը ծալեք և ամրացրեք անգլիական քորոցով կամ պարզապես ոլորեք և մտցրեք ծալքի տակ (նկ.16.6բ)։

 

ԲԱԶԿՈՍԿՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Բազկոսկրը վերին վերջույթի ամենախոշոր ոսկրն է։ Այն ավելի հաճախ կոտրվում է վերին հատվածում՝ ուսահոդին մոտ կամ ոսկրի մեջտեղում։ Ոսկրի վերին հատվածում կոտրվածքներն ավելի հաճախ հանդիպում են տարեց մարդկանց կամ երեխաների մոտ։ Մինչդեռ ոսկրի միջին հատվածի կոտրվածքները հիմնականում հանդիպում են երիտասարդների մոտ։

Բազկոսկրի կոտրվածքի դեպքում մեծ է արյունատար անոթների և նյարդերի վնասման հավանականությունը։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես ուսահոդի վնասվածքների ժամանակ, այս դեպքում ևս անշարժացրեք ամբողջ վերջույթը։ Անշարժացման համար կարող եք օգտագործել կոշտ բեկակալ (նկ. 16.7)։ Բեկակալով բազկոսկրը անշարժացնելուց հետո, եռանկյունաձև կամ փաթույթային վիրակապով անշարժացրեք նաև ամբողջ վերին վերջույթը՝ նախօրոք անութափոսում փոքր բարձիկ տեղադրելով։

 

 

ԱՐՄՆԿԱՅԻՆ ՀՈԴԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Արմնկային հոդը կազմվում է բազկոսկրի ստորին և նախաբազկի ոսկրերի վերին հատվածներից։ Արմնկային հոդի վնասվածքները կարող են հանգեցնել վերին վերջույթի գործունեության երկարատև խանգարման։ Արմնկային հոդում հնարավոր է կապանների ձգում, հոդախախտ, կոտրվածք կամ այդ բոլորը միասին։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Արմնկի վնասվածքի դեպքում, եթե արմունկը ծալած է, և ուղղելը ցավ է պատճառում տուժածին, անշարժացրեք այն դիրքով, որով հայտնաբերել եք: Բեկակալը տեղադրեք անկյունագծով վերջույթի տակ՝ ամրացնելով այն դաստակի մոտ և բազուկի վրա (նկ.16.8ա)։ Եթե արմունկն ուղիղ է, ապա անշարժացրեք այդ դիրքով (նկ.16.8բ)։

ՆԱԽԱԲԱԶԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Նախաբազկի ոսկրերի (ծղիկոսկրի և ճաճանչոսկրի) կոտրվածքներն ավելի հաճախ հանդիպում են երեխաների մոտ։ Հնարավոր է, որ միաժամանակ երկու ոսկրերն էլ կոտրվեն, բայց պարտադիր չէ, որ կոտրվածքները լինեն նույն շրջանում։ Հնարավոր է նաև մեկ ոսկրի մեկուսացված կոտրվածք։ Նախաբազկի կոտրվածքների դեպքում լինում են վերջույթի ակնհայտ ձևափոխություններ, այն ստանում է Տ-ձև տեսք։ Քանի որ նախաբազկի վրա զարկերակներն ու նյարդերը անցնում են ոսկրերի միջև, վերջիններիս կոտրվածքները կարող են ուժեղ արյունահոսության կամ շարժունակության անվերադարձ կորստի պատճառ դառնալ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նախաբազկի և դաստակի վնասվածքների դեպքում բեկակալը տեղադրելիս, նախաբազկի և ձեռքի մկանները թուլացնելու նպատակով, ինչպես նաև մատները հարմար դիրքում պահելու համար տուժածի ափի մեջ դրեք փաթույթային վիրակապի փաթեթ կամ գործվածքի կտոր (նկ.16.9ա)։ Ամրացրեք բեկակալը (նկ.16.9բ) և անշարժացրեք ամբողջ վերջույթը եռանկյունաձև վիրակապերով։ Դաստակի շրջանում կապանների, մկանների կամ ջլերի ձգման դեպքում տեղադրեք ութաձև ճնշող վիրակապ (տե'ս "ՎԻՐԱԿԱՊԵՐ, ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ")։

 

ՆԱԽԱԴԱՍՏԱԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Նախադաստակն ու դաստակն առօրյա ակտիվ գործունեության պատճառով հաճախ են վնասվում։ Սովորաբար դժվար է որոշել վնասվածքի ճիշտ տեղը, ուստի ցուցաբերվող առաջին օգնությունն այդ դեպքում այնպիսին է, ինչպես նախաբազկի վնասվածքների դեպքում։ Նախադաստակի կամ մատների բազմաթիվ փոքր ոսկրերը կարող են կոտրվել։ Մատների վնասվածքներից ավելի հաճախ հանդիպում են կապանների, մկանների և ջլերի ձգումը, ինչպես նաև հոդախախտերը։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նախադաստակն անշարժացնելու համար վիրակապելուց առաջ ափի մեջ դրեք փաթույթային վիրակապի փաթեթ կամ գործվածքի կտոր՝ մատները հարմար դիրքում պահելու համար։ Մատների ոսկրերի կոտրվածքի կամ հոդախախտի դեպքում կարող եք տեղադրել փոքր բեկակալներ, օրինակ՝ պաղպաղակի փայտիկ, և ամրացնել այն կպչուն ժապավենով (նկ.16.10)։ Հոդախախտերի դեպքում մի՛ փորձեք ոսկրերը տեղը գցել։ Միշտ՝ տեղադրեք սառը թրջոցներ և բարձրացրեք վերջույթը։

 

Տե'ս նաև "ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

  • Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am
Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ
Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:


Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...

Բժշկի ընդունարանում
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...

Սալուտեմ 3.2021
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...

Սալուտեմ 3.2021
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...

Սալուտեմ 3.2021
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...

Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com

Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ